Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Լյարդաբանների գիտաժողովը ներկայացուցչական էր

ՀՀ ԱՆ. Լյարդաբանների գիտաժողովը ներկայացուցչական էր

Հայկական Լյարդաբանական ֆորումի հերթական միջազգային գիտաժողովը,որ նվիրված էր վիրուսային հեպատիտ Բ-ին, իր շուրջն էր համախմբել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Շվեցարիայից, Բելգիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Ղազաղստանից, Բանգլադեշից, Հնդկաստանից, Թայվանից, Ֆիլիպիններից, Եգիպտոսից, Մոնղոլիայից, Պակիստանից և այլ երկրներից ժամանած ճանաչված մասնագետներին և դասախոսներին։ Գիտաժողովը չափազանց ուսանելի էր ոչ միայն լյարդաբանների, այլև Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի այլ մասնագետների համար։

Ողջունելով գիտաժողովի մոտ 500 մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը նշեց. «Ժամանակակից բժշկությունը դժվար է պատկերացնել առանց ապացուցողական բժշկության վրա հիմնված միջազգային փորձի։ Այս առումով մասնագետների, առաջատար բուժկենտրոնների, լաբորատորիաների և միջազգային ասոցիացիաների հետ համագործակցությունը կարող է լուրջ ներդրում ունենալ հեպատոլոգիայի արդիական խնդիրների լուծման ամենաարդյունավետ ուղղիները գտնելու գործում»:

Գիտաժողովի մասնակիցները ստացան հավաստագրեր և համապատասխան կրեդիտներ:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ